Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր Կիևում ձերբակալվել է, արդեն ուղևորվում է Լեհաստան:

Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր Կիևում ձերբակալվել է, արդեն ուղևորվում է Լեհաստան:

Ըստ որոշ աղբյուրների՝ քաղաքական գործիչը Լեհաստան է մեկնել 4-րդ չվերթով՝ Կիևի ժամանակով 16:00-ին: Աղբյուրները նաև պնդում են, որ սա ոչ թե արտաքսում է, այլ ապօրինի ներգաղթյալի վերադարձ այն երկիր, որտեղից նա ոչ օրինական ձևով եկել է:

 Սաակաշվիլին 2017-ի սեպտեմբերին ժամանել է հենց Լեհաստանից՝ սահմանն անցնելով: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են փետրվարի 12-ին Կիևում՝ «Սուլուգունի» ռեստորանում:



Այս թեմայով լուրեր