Մահացել է Սթիվեն Հոքինգը

Մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը, 76 տարեկանում:

Մահացել է Սթիվեն Հոքինգը

Մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը, 76 տարեկանում:

Գիտնականը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտայն Քեմբրիջի իր տանը, հայտնում է:

Ալբերտ Էյնշտեյնից հետո աշխարհի ամենամեծ հանճարն համարված ֆիզիկոս 03.14-ի մահանալը Աշխարհի Pi օրն ընդունված մարտի 14-ին է մահացել:

Հաքինգի կյանքը լուսաբանվել էր 2015-ին նկարահանված «Ամեն ինչի տեորիան» անունով ֆիլմում:

Համատեղ հայտարարությամբ Հոքինգի զավակները նշել են, որ իրենց հայրը «մեծագույն գիտնական եւ արտասովոր մարդ էր, ում աշխատանքը եւ ժառանգությունը երկար տարիներ կապրեն»:

Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, Մեծ պայթյունի տեսության համաձայն, այն, անընդհատ ընդարձակվում է:

Նույնիսկ ամբողջությամբ հաշմված, Հոքինգն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, զեկույցներով հանդես եկել՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով:



Այս թեմայով լուրեր