Կայացել է Զուրաբաշվիլիի երդմակալությունը

Վրաստանում նախօրեին տեղի է ունեցել նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ արարողությունը կազմակերպվել էր առաջին դարում հիմնված Թելավի քաղաքում, որը գտնվում է Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա: Երդմնակալությունն անցել է «Բաթոնիս ցիխե» թագավորական համալիրում, որը վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրն էր:

Արարողությանը Թուրքիան ներկայացրել է Նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը:

Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյան, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզի, Ադրբեջանի ազգային ժողովի նախագահ Օքթայ Ասադով, որոշ երկրների խորհրդարանի նախագահներ եւ նախարարներ, ինչպես նաեւ դիպլոմատներ եւ հյուրեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում ձայների 59,56 տոկոսով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

Այս թեմայով լուրեր