Վենետիկի մուտքում զբոսաշրջիկների հարկ…

Վենետիկի իշխանությունները մտադիր են նոր հարկ սահմանել զբոսաշրջիկների համար:

Վենետիկի մուտքում զբոսաշրջիկների հարկ…

Վենետիկի իշխանությունները մտադիր են նոր հարկ սահմանել զբոսաշրջիկների համար:

Վենետիկի իշխանությունները մտադիր են նոր հարկ սահմանել շրջան այցելող զբոսաշրջիկների համար․ tassa di sbarco-ն բառացիորեն թարգմանաբար նշանակում է «ափ իջնելու հնարավորության վճար»։

Նշվում է, որ նախաձեռնությունը նախատեսված է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագծով։

Ենթադրաբար, այս հարկատեսակը կգանձվի այն զբոսաշրջիկներից, որոնք կժամանեն Վենետիկ քրուիզներով, բայց նաեւ նրանցից, որոնք շրջան կհասնեն տրանսպորտի այլ տեսակներով, մասնավորապես, գնացքով կամ ավտոմեքենաներով։

Սակագները կտատանվեն 2,5-ից մինչեւ 5 եվրոյի սահմաններում՝ կախված սեզոնից։

Պորտալի տվյալներով՝ հարկը կփոխարինի գոյություն ունեցող հյուրանոցային գնաձումներին, եւ նախաձեռնության իրականացման դեպքում հյուրանոցի կարիք չունեցող զբոսաշրջիկները կպարտավորվեն վճարել տվյալ հարկը։



Այս թեմայով լուրեր