Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է մինչեւ 75-ի

Իրանում Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է մինչեւ 75-ի, հայտնում է երկրի արտահերթ բուժօգնության ծառայությունը:

Նշվում է, որ շատերը թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 30-ից ավելի մարդ տարբեր վնասվածքներով դիմել էր իրանական հիվանդանոցներ:

Կիրակի իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 13:42-ին, երկրաշարժի օջախը գտնվում էր 40 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Բաղդադից 136 կմ հյուսիս-արեւելք եւ իրանական Իլամ քաղաքից 87 կմ հյուսիս-արեւմուտք:

Պիտակներ: երկրաշարժ , Իրան

Այս թեմայով լուրեր