Օրակարգ

Օրակարգի վերլուծություն

Օրակարգ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23 եւ 24-ին անցկացվել է Սիրիայի բանակցությունները։ Գագաթնաժողովը մեծ կարեվորություն է ունեցել Սիրիայում պայքարող կողմերից ընդդիմադիր եւ իշխանության միեւնույն սեղանում հավաքելու առումով։ Չնայած նախկինում Ժնեւում կազմակերպվող գագաթնաժողովում ներկա էր գտնվել միայն ընդդիմությունը եւ զինադադարի մասին ցուցաբերել էին անկայուն վերաբերմունք։ Բանակցությունների երկրորդ կարեվոր վերնագիրն է՝ Սիրիայում կարգապահության ձեռք բերումը, որի նպատակն է տարածաշրջանային խաղաղության պահանջը։ Դրա համար էլ Թուրքիա, Ռուսաստան եւ Իրանի համագործակցությունը մեծ կարեվորություն ունի քաղաքական փոփոխության տեսանկյունից։ Աստանայի ժողովի հետ միասին կրկին ձեւավորվել է միջազգային եւ տարածաշրջանային ուժերի տարածությունը։

 

Աստանայի գագաթնաժողովում բացի Սիրիայի ներքին քաղաքական ուժերից մասնակցել է նաեւ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, ՄԱԿ եւ ԱՄՆ-ը։ ԵՄ երկրները նոր ընթացքի վերաբերյալ նախընտրել են սպասել եւ հետեւել զարգացումները։ Ընթացքի այս փուլում գտնվելու իրականությունը կարելի է համարել մեծ հաջողություն։ 5 տարի շարունակվող պատերազմում մահացել է 300 հազար քաղաքացի, երկրից հեռանալով փախստական է դարձել 1 միլլիոն մարդ եւ քանդվել է երկրի հենց ինքը։ Իհարկ է պետք է նշել, որ Ռուսաստան եւ Թուրքիայի դերը դիվանագիտական առումով ունի մեծ կարեվորություն։ Դեկտեմբերի 15-ին Հալեպի տարհանման հետ սկսող ընթացքը ավարտվել է սյուն ամսի 30-ին Սիրիայում ընդունվող զինադադարի հետ։ Այսպիսով Աստանայում նախատեսվել է ձեռք բերել խաղաղություն։

 

Թուրքիան Հալեպի տարհանման ընթացքում ցուցաբերել է դիվանագիտական ջանքեր, որը նախատեսում էր Սիրիայում խաղաղությունը։ Այս կամքը ՊԿԿ-ՊՅԴ ահաբեկչական խմբավորման հեռու է պահել խաղաղության բանակցություններից։ Մյուս կողմից Էլ Բաբում զինվոր պահելով Թուրքիան ստեղծել է անվտանգ տարածք։

 

 

Աստանայում երկու օր շարունակվող բանակցությունների արդյունքում երեք հովանավոր երկրներ` Թուրքիա, Իրան եւ Ռուսաստանը ներկայացրել են հետեւյալը. 1-Սիրիայի հողային ամբողջականությունը եւ անկախությունը ընդունել, 2-Սիրիայի հարցը կարելի է լուծել միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհներով, 3- զինադադարի շարունակությունը եւ հովանավոր երկրների կողմից հիմնվող եռամեխանիզմի գործունէությունը, 4-Զինյալ ընդդիմադիրների Ժնեւյան բանակցություններին մասնակցությունը։

 

 

Այսինքն Սիրիայի խաղաղության համար Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հավաքվող հովանավոր երկրներ մեծ կարեվորություն են տվել եռամեխանիզմի ստեղման վերաբերյալ։ Փաստօրեն ժողովի ամենակարեվոր մասն էր կազմում Սիրիայի հողային ամբողջականության պահպանումը։

 

Այս բացատրությամբ հասկանալի է դառնում, որ Օբամայի ղեկավարության կողմից հիմնադրվող եւ աջակցություն վայելող ՊՅԴ եւ ԻԼԻՊ-ը չի կարող կյանք ունենալ Սիրիայում։ Աստանայից հետո Սիրիայի բանակցությունները փետրվարի 8-ին շարունակելու են Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Աստանան, Սիրիայում մնայուն խաղաղության համար կարելի է անվանել Ժնեւի բանալին։ Խաղաղության հույսերը շարունակելիս, համաձայնության պարագայում ՄԱԿ-ի հսկողությամբ Սիրիայում անցկացվելու է ընտրություններ։     



Այս թեմայով լուրեր